ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Դիվանագիտական փոխհրաձգություն

Դիվանագիտական փոխհրաձգություն
07.10.2024 | 21:21

Վերջին 2-3 շաբաթների ընթացքում, Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության:

Հայաստանյան իշխանությունը հասկացնում է, որ իր զիջողականության ռեսուրսն անսպառ չէ և երկրի ներսում լուրջ իրարանցման վտանգ է պարունակում, սակայն Բաքվում շարունակում են պնդել, որ հաղթողի դիրքից հանդես գալն իրենց իրավունք է տալիս անընդհատ պահանջել և ստանալ:

Այս իրավիճակը կողմերին հասցրել է հերթական փակուղուն, որից դուրս գալու հնարավորություններ կան, սակայն դա կա´մ նոր զիջումներ է ենթադրելու Հայաստանի համար, կա´մ կարող է բերել սահմանային լարվածության:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1636

Մեկնաբանություններ